ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ պետերի անունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրապարակի մարտի 19-ին։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե վարչապետը մտադի՞ր է վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։
«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի», — ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք գոհ է ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնակատարների աշխատանքից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահ համակարգում խնդիրներ կան և դրանք պետք է ուղղվեն համակարգված ձևով։
Վարչապետի խոսքով՝ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ աշխտորոշում։
«Մենք, կարծում եմ, ճշգրիտ ախտորոշմանն առնվազն մոտ ենք», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






