Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Անի Սամսոնյանը և Տարոն Սիմոնյանը հանդես եկան քննադատական մոտեցմամբ։
Սամսոնյանի խոսքով՝ իշխող ուժը խոստացել է դատավորների վեթինգ անցկացնել, սակայն շեղվել է նախատեսված ճանապարհից։
Նրա խոսքով՝ իշխանության գալուց հետո իշխող ուժը խոստացել է դատավորների վեթինգ իրականացնել, ուսումնասիրել նրանց ունեցվածքն ու քաղաքական կապերը։ Սակայն այսօր իշխանությունները շեղվել են նախանշված ուղեգծից՝ քաղաքական խոստումները չկատարելու հիմքը դնելով։
«Դուք կարծում եք, որ կարող եք չկատարել Ձեր խոստումները, իսկ ժողովուրդը ձեզ կների, որովհետև դուք բարի թագավորներ եք», – հայտարարեց պատգամավորը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Տարոն Սիմոնյանը նշեց, որ կառավարության ներկայացրած դատաիրավական բարեփոխումները ոչ միայն ոչինչ չեն փոխի դատական համակարգը, այլև կհանգեցնեն բացասական հետևանքների։
Տարոն Սիմոնյանն ընդգծել է դատական համակարգը դատավորներից մաքրելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում այդ դատավորներին անուն առ անուն ճանաչում են առնվազն իրավապաշտպանների շրջանում։
Խոսելով բարեփոխումների փաթեթի մասին՝ նա նշել է, որ փոփոխություններում կան իրավական անորոշություն պարունակող բազմաթիվ դրույթներ, որոնց մեկնաբանությամբ զբաղվելու են համապատասխան պետական կառույցները։ «Փոփոխությունների բովանդակությանը ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ դուք իրավունք եք ուզում՝ առանց իրավապաշտպանների, արդարադատության, առանց դատավորների, որպեսզի ամեն ինչ լուծի մեկ քաղաքական ուժ», – եզրափակեց Սիմոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







