Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:19

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 3-ին ընդունել է Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել և կարևորել Մուդիզի կողմից Հայաստանի վարկանիշավորման գործընթացը, որի շնորհիվ գնահատվում է երկրի կարևորագույն ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունքներն ու ներկա իրավիճակը: «Մուդիզի փորձագետների կողմից իրականացված վերլուծությունների շնորհիվ նաև Կառավարությունն է ճշգտում իր գործունեությունն ու հետագա անելիքները»,-ընդգծել է Փոխվարչապետը:

Ներկայացնելով երկրում բարեփոխումների օրակարգը՝ Մհեր Գրիգորյանը շեշտել է առկա տնտեսական աճի միտումների կարևորությունը և Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման մեծ ներուժը, որի իրացման ուղղությամբ ևս նախանշվել են բարեփոխումներ:

Մուդիզի փորձագետների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին հարաբերություննների հիմնական շեշտադրումները: Մհեր Գրիգորյանը նշել է. «Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, որն ունի հաստատված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և բարձր մակարդակի հարաբերություններ ԵՄ-ի հետ, կարող է հանդիսանալ կամուրջ երկու միությունների միջև»:

Որպես առաջիկա տարիներին Կառավարության համար առաջնային ոլորտ փոխվարչապետն ընդգծել է կրթությունն ու գիտությունը և որպես ռազմավարական հարց ներկայացրել մտքերի ու գաղափարների արտագաղթի վերացումը:

Տնտեսության զարգացման համար, որպես առանջային խնդիր, Մհեր Գրիգորյանը նշել է նաև կապիտալի շուկայի լիարժեք ձևավորումը, որն, ըստ փոխվարչապետի, ֆինանսական և տնտեսական հատվածների արդիականացման թիվ մեկ ռազմավարական անհրաժեշտությունն է:

Մուդիզի փորձագետները շնորհակալություն են հայտնել երկրում առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և փոխվարչապետի հետ անդրադարձել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+