Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:25

Թբիլիսիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Թբիլիսիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կայացել են բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցությունները:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը, նշեց, որ երկու կողմերն ունեն հարցերի քննարկման լայն օրակարգ:

«Կանդրադառնանք այն բոլոր հարցերին, որոնք կարևոր են ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմի համար: Ես ցանկանում եմ ընդգծել մեր երկրների ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանի խաղաղության հարցը: Սա է հիմքը մեր երկրների տնտեսական զարգացման գործում:

Տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասաց Վրաստանի վարչապետը:

Գախարիան հայկական պատվիրակությանը ներկայացրել է Եվրատլանտյան տարածքի ինտեգրման Վրաստանի ձգտումները՝ նշելով, որ դա իրենց ժողովրդի որոշումն է: Գեորգի Գախարիան նաև նշեց, որ իրենք ողջունում են Հայաստանի Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությունը:

«Ինչպես դուք ասացիք, մեր երկրների ժողովրդավարական զարգացումը մեր անվտանգության և տնտեսական զարգացման հիմքն է: Համոզված եմ, որ այսօր մեր հանդիպումը կլինի ևս մեկ քայլ ժողովրդավարական ուղղությամբ շարժվելու համար»,-նշեց Վրաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա և երկկողմ օրակարգի կարևոր մաս է այդ ներուժի լիարժեք օգտագործումը: ՀՀ վարչապետի կարծիքով, երկու երկրներն ունեն բազմաթիվ հնարավորություններ տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի:

«Հարգանքով ենք վերաբերում Վրաստանի Եվրատլանտյան տարածքի ինտեգրման ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ մի փոքր տարբեր պատկերացումներ ունեն: Բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում: Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանն էլ չի կարող անվտանգային սպառնալիք լինել Հայաստանի համար: Առաջին անգամ վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Վրաստան պաշտոնական այց ունենալով, ես հենց այս բանաձևն եմ առաջարկել մեր հետագա հարաբերությունների հիմքում դնելու համար»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը ողջունում է Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+