Հայ զինծառայողները կմասնակցեն Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ–ի անդամ երկրների և գործըկներների հետ Noble Partner 2020 միջազգային զորավարժություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելին, Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ակտիվորեն կմասնակցի նման զորավարժություններին ապագայում։
«Այլընտրանք չկա մեր բարեկամական հարաբերությունների զարգացմանը, հակամարտությունների խաղաղ լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը», — ասել Է Ղարիբաշվիլին՝ նշելով, որ կողմերը ստորագրել են պաշտպանական ոլորտում 2020 թվականի համագործակցության մասին համաձայնագիր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







