Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշակել է տարբեր տեսակի սպառնալիքներին արձագանքելու մեծ ներուժ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «ՀԱՊԿ-ի դերը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում» կլոր սեղանի ընթացքում:
ՀԱՊԿ-ի ներսում փոխգործակցության առանցքային բաղադրիչը դեսպանը համարում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
ՌԴ դեսպանը նշել է, որ ՀԱՊԿ-ում Մոսկվան կամրապնդի կազմակերպության ներուժը՝ անվտանգության սպառնալիքներին արձագանքելու ոլորտում:
Կոպիրկինը հայտարարել է, որ ևս մեկ կարևոր խնդիր է Հաղթանակի 75-ամյա հոբելյանի արժանի տոնակատարության ապահովումը:
«Թեման կարևոր է, հաշվի առնելով, որ պատերազմի, պատմության, պատերազմի ծագման թեման քաղաքական պայքարի և քաղաքական ու պատմական մանիպուլյացիաների առարկա է», — ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը շատ դրական է գնահատում այն, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը, մեծ հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի ներդրմանը:
Դեսպանը նաև ընդգծել Է ՀԱՊԿ նպատակների և խնդիրների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության հետագա բարձրացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հաճախ տեղեկատվությունը հանրությանը հասանելի չէ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






