ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Այո» շտաբի տեսանյութը:
Երգի երաժշտության հեղինակը Հայկ Ստվերն է («Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եղբայրը), իսկ խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։
Գրառմանը կից ՀՀ կառավարության ղեկավարը գրել է․ «Ասում եմ «Այո»»։
Նշենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված Է ապրիլի 5-ին։ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը մշակվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի անդամների լիազորությունների դադարեցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






