ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել «Այո» շտաբի տարբերանշանի շուրջ առաջացած իրավիճակի պարզաբանմամբ։
Նախարարը կարևորել է 1991թ. «Երեկոյան Երևան» թերթում հրատարակված տարբերանշանը և ներկայումս հանրաքվեի ընթացքում վերջինիս ընտրությունը՝ ընդգծելով, որ երկու ժամանակաշրջաններն էլ բնորոշվում են մարտահրավերների նոր փուլ թևակոխելու հետ։
Նախարարը նշել է, որ մրցույթի արդյունքում հաղթող մրցանակակրի համար նախատեսված 3մլն դրամը կբաշխվի երեք մասի՝ «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գրաֆիկական նկարիչ Ցոլակ Ղանդիլյանի և ներկա տեսքն ունեցող նկարի հեղինակ Ստյոպա Նարոյանի միջև. վերջինիս բաժինը կստանա իրավահաջորդը։
Ավելի վաղ, երբ հայտնի էին դարձել մրցույթի արդյունքները, ֆեսյբուքում և սոցիալական ցանցերում հայտնվել էին նկարներ, որոնք նման էին 1991թ. «Երեկոյան Երևան» թերթում հրատարակված նկարին, որն էլ իր հերթին նվիրված էր Հայաստանի անկախության հանրաքվեին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






