Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

Արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Փետրվարի 26-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել Ժնևի ՄԱԿ գրասենյակի կողմից միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող նախաձեռնությունների կյանքի կոչման և մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու ջանքերին։

Զոհրաբ Մնացականյանը և Տատյանա Վալովայան դրական են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների միջև հաստատված համագործակցության դինամիկան և տարբեր ոլորտներում միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին Հայաստանի ներդրումը։

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը, որպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հետամուտ է լինելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և տարածմանը։ Որպես առաջնահերթություն Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է նաև ցեղասպանության  կանխարգելման օրակարգի խթանումը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Վալովայայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և մարտահրավերները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+