«ԱՅՈ» քարոզչական կողմի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը և փնտրում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հեղինակին: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը՝ հայտնելով, որ որոշում ունենալուն պես կհրապարակեն:
Հիշեցնենք, որ «ԱՅՈ»-ի տարբերանշանի հեղինակին ՔՊ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում վճարվել էր 3 միլիոն դրամ:
Համացանցում բուռն քննարկվում է այդ տարբերանշանը: Այն նույնացվում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






