Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 26-28-ը կայցելի Հայաստան: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ՀԱՊԿ կայքում։
Ըստ աղբյուրի, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սպասվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Սա Ստանիսլավ Զասի առաջին այցն է Հայաստան՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






