«Դվին» հյուրանոցային համալիրում մի քանի ժամ տևած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ» նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նաև նշել է, որ օնլայն հարթակում դրամահավաքը դեռ շարունակվում է:
Նշենք, որ դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարն ուղղվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






