Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:07

Երևանում բացվել է Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը

Երևանում բացվել է Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը

Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նստավայր դեսպանության բացման արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դեսպանության բացման կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես եկան ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լայչակը, որին հետևեց բացման պաշտոնական արարողությունը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, նշեց. «Հարգելի Միրոսլավ, չափազանց ուրախ եմ գտնվել այստեղ` Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացման արարողությանը: Հայաստանում դիվանագիտական համայնքն ընդլայնվում է, ինչը շատ ոգևորիչ է։ Նստավայր- դեսպանության բացումը արտահայտում է նաև երկկողմ բարեկամության խորը կապերը և զարգացող հարաբերությունները:

1993թ․ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր հարաբերություններն աչքի են ընկել զարգացման դինամիկայով: Սա բնավ Ձեր առաջին այցը չի Հայաստան, և մեր համատեղ փոխգործակցությունը, համատեղ աշխատանքը եղել են շատ ակտիվ: Մենք ունենք երկկողմ շատ հետաքրքիր և շատ խոստումնալից օրակարգ: Մենք ունենք համագործակցության տարբեր մակարդակներ՝ լինի կառավարական, խորհրդարանական, ապակենտրոնացված կամ այլ մակարդակներում: Առկա են մեր տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորություններ, և այդ վստահությունն ընդգծվում է գոյություն ունեցող բազմաթիվ ամուր հիմքերով:

Ես միանգամայն վստահ եմ, որ Երևանում Սլովակիայի դեսպանությունը շատ զբաղված է լինելու, քանի որ դեսպանատան հիմնումով Հայաստանի և Սլովակիայի միջև առկա շատ համապարփակ օրակարգը նոր զարգացում է ստանալու: Ուստի, բարի գալուստ Երևան: Շնորհակալ ենք Երևանում դեսպանություն բացելու համար, այս քաղաքը շատ հյուրընկալ և հյուրասեր է: Համոզված եմ, որ դեռ շատ առիթներ կունենաք Երևան այցելելու և մեր լավ, կարևոր օրակարգը զարգացնելու համար: Շնորհակալություն և բարի գալուստ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+