Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:23

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

1․ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կառավարության կողմից «ներքին օգտագործման» համար անցկացված հերթական հարցումները ցույց են տվել, որ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը զգալիորեն զիջել է դիրքերը վարկանիշային աղյուսակում: Ավելին, մեծ թիվ են կազմում նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին շրջանում բանակում տիրող վիճակն է, այլև տարբեր մրցույթների հետ կապված աղմուկները, որոնք հրապարակայնացվեցին թե՛ տեղական, թե՛ նաև ռուսական ԶԼՄ-ների կողմից:
Ուշագրավ է, որ անցած մեկուկես տարում Տոնոյանի հրաժարականի մասին մի քանի անգամ տեղեկություններ են հրապարակվել: Թերթի աղբյուրները պնդում են, որ դրանք մեծամասամբ ճիշտ են եղել, սակայն վերջին պահին «իրավիճակ է փոխվել»:
Հիմա, ինչպես ասում են, թեման առավել է հասունացել. չնայած մի շարք կադրային փոփոխություններին, սլաքները դեպի ԳՇ, ՌՈ, դպրոց, ընտանիք ուղղելու փորձերին, ըստ կառավարության կուլիսներում պտտվող խոսակցությունների, սեփական պատասխանատվությունից խուսափել հազիվ թե կարելի լինի, ու վարչապետ Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել:

2․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետևից դեռ գնացող զանգված կա:
Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար։
Ամենայն հավանականությամբ, հանրաքվեի մասին խոսք չի լինի, ավելին, այդ օրը կդադարեցնեն քարոզչությունը, սակայն, ըստ մեր զրուցակցի, հենց այդ հավաքն էլ կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը:

3․«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների՝ շաբաթ օրը կայացած համատեղ նիստից հետո, ինչպես և սպասվում էր, Արցախի ՊԲ-ում կադրային փոփոխություններ տեղի ունեցան։ Երեկ Ջալալ Հարությունյանը նշանակվեց ՊԲ հրամանատար․ մինչ այդ նա զբաղեցնում էր շտաբի պետի պաշտոնը։ Ըստ արցախյան թերթի աղբյուրների՝ շտաբի պետի պաշտոնում քննարկվում է Կամո Վարդանյանի անունը, չի բացառվում, որ այլ անուններ էլ քննարկվեն։ Մեկ ամիս առաջ Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Նա 2012-2017թթ. զբաղեցրել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալի-շտաբի պետի պաշտոնը: Մովսես Հակոբյանի մտերիմն է, անցնում է Մարտի 1-ի գործով ու հետաքրքիր ցուցմունք է տվել, օրինակ՝ հաստատել է, որ Արցախից 2008 թվականի հայտնի իրադարձություններին զորք է բերվել Երևան։

4․«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանամերձ շրջանակներում կարծում են, որ Հանրաքվեի ելքը կանխորոշելու համար ուժեղ փիառ-քայլեր են հարկավոր ձեռնարկել։ Այժմ սպասում են հարցումների արդյունքներին, որ որոշեն՝ եթե «այո»-ի ձայները բավարար չեն, առաջիկայի իրենց մարտավարություն պետք է կտրուկ լինի։
Ընդդիմադիր շրջանակներում կարծում են, որ նման քայլ կարող է լինել Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատներից մեկը քանդելու որոշումը։ Ինչպես հայտնի է, այդ տարածքում ՀՀ նախկին վարչապետը երկու առանձնատուն է կառուցել, մեկը՝ իր, մյուսը՝ որդու համար։
Դրանցից մեկն օրինական է՝ փաստաթղթավորված, երկրորդը չի հասցրել օրինականացնել, խոսքը որդու առանձնատան մասին է։
Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ապօրինի առանձնատների հետ կապված, առաջին հերթին հենց այս տանն է վերաբերում՝ 310 միլիոն դրամ կադաստրային արժեքով, որի դիմաց նա տարեկան 2,5 միլիոն դրամ գույքահարկ է վճարում։
Ընդդիմությունը կարծում է, որ շոուն կատարյալ դարձնելու և ցածր խավին հաճոյանալու համար Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ ընդհուպ մինչև այդ առանձնատունը քանդելու որոշման։
Ինչպես մեկ տարի առաջ քանդեցին Օպերայի բակի «Ջազվե» սրճարանը՝ իբրև թե օպերայի այգին երևանցիներին վերադարձնելու համար, սակայն այդ գործընթացն այդտեղ էլ ավարտվեց՝ հերթն այդպես էլ չհասավ Սամվել Ալեքսանյանի սրճարանին, որը ևս կանաչ տարածքում է տեղակայված՝ օպերայի հրապարակի՝ Սայաթ-Նովա փողոցին հարող հատվածում:

5․«Իրատես» թերթը գրում է, որ 2020-ի հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար Ազգային ժողովում 174 միլիոն դրամի (մոտ 363 հազար դոլար) պարգևավճար է բաժանվել:

Իհարկե նորություն չէ, որ իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգևավճարների նկատմամբ, ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ին պետական մարմիններում պարգևավճարի գումարը կազմել է շուրջ 33 միլիոն դոլար, բայց որ ընդամենը 17 օրվա համար կարելի է մարդուն «պրեմիա» տալ, նոնսենս է, այն դեպքում, երբ պատգամավորների ու նրանց օգնականների մեծ մասը խորհրդարանում եղել է քառօրյա նիստերի օրը միայն, այն էլ՝ մի քանի ժամով:

6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ բանակում առկա իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նորանշանակ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանի և ՌՈ նախկին պետի ջրերը մեկ առվով չեն հոսել, ինչին անգամ խառնվել են ղեկավար մարմինները և հորդորել զսպվածություն դրսևորել:
Տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել, որոնցից մեկն էլ եղել է Ալեքսանդր Աղաջանյանը:
Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում է հայտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել:

7․«Իրատես» թերթը գրում է, թե իշխանության ներսում մեծ խուճապ էկապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են: Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «Այո»-ի միտինգներին և բուն հանրաքվեինվախենալով վիրուսի տարածումից: Հնարել նոր բան ու կորոնավիրուսը «ջարդել» «Սերժի» ու նախկինների վրա, իշխանություններն այս անգամ չեն կարող, ուստի պատրաստվում են իրենց շարքերից առաջին զոհը տալու Արսեն Թորոսյանին:
Սպասվում է նրա պաշտոնանկությունը, ինչի ուղղությամբ աշխատում են ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյլնալյանը, որը տևական ժամանակ աչք ունի այդ աթոռի վրա, նրա քավոր Արարատ Միրզոյանը, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ այս «օպերացիայի» քավորն է:
Ասում են, սակայն, որ Թորոսյանի պաշտոնանկության ամենամեծ ջատագովը, որն ահավոր «նեպրիյազն» ունի առողջապահության նախարարի նկատմամբ, Աննա Հակոբյանն է և շատ մոտ է արդեն նրան վերջապես խաղից հանելու իդեա-ֆիքսի իրականացմանը:

8․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ այսօր Ավան Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված հսկողություն է լինելու: Բանն այն է, որ դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, սպասվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը:
Գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Եվ ուժեղացված հսկողություն սահմանելու մասին որոշումը պատահական չէ, քանի որ Հանրապետական կուսակցության անդամները և նրանց աջակիցները որոշել են այսօր հավաքվել դատարանի դիմաց՝ սատարելու համար իրենց կուսակցության ղեկավարին:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ երբ գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին, վերջինս ասել է, որ չի ցանկանում այդ գործը քննել, իսկ նրան բացատրել են՝ համակարգիչը ընտրել է իրեն ,և այլ տարբերակ չունի, պետք է քննի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+