Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:06

Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացվում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, վերջին օրերին ևս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։

Տեսչական մարմինը պետական սահմանին (օդային, ավտոճանապարհային, երկաթուղային) սահմանային բժշկասանիտարական բոլոր հսկիչ կետերում, այդ թվում և՝ Մեղրիի անցակետում, հունվարի 24-ից անցել է վերահսկողական աշխատանքների ուժեղացված ռեժիմի՝ կանխելու կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը։

Միաժամանակ, Մեղրիի հսկիչ կետում ներկայում տեխնիկական վերազինման և ԱԱՏՄ սահմանային անցակետը նոր՝ առավել հարմար վայրում տեղակայելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխարգելելու նպատակով շարունակվում է ԱԱՏՄ-ի կողմից ուժեղացված հսկողությունն ինչպես Չինաստանից ժամանած, այնպես էլ ՀՀ պետական սահմանը հատելուց առաջ վերջին 14 օրերի ընթացքում Չինաստանի Հանրապետությունում գտնված անձանց նկատմամբ: Իրականացվում է ջերմաչափում, համաճարակաբանական հետազոտություն,լրացվում են բնակության վայրի հասցեական քարտեր և տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան վայրի պոլիկլինիկաներին՝ հիվանդության մաքսիմալ գաղտնի շրջանի չափով (14 օր) հետագա հսկողությունը սահմանելու նպատակով:

Եթե ուղևորի մոտ առկա են հիվանդությանը բնորոշ ախտանշաններ, ուղևորը մեկուսացվում է և շտապ օգնության մեքենայով տեղափոխվում ինֆեկցիոն հիվանդանոց:

Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները համալիր գործողությունների շարք են, որը համակարգվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Բոլոր միջոցառումների հիմքում պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+