Իրանի խորհրդարանի ընտրությունները սկսվել են ուրբաթ առավոտյան՝ երկրում ընտրական տեղամասերի բացմամբ, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել Է Իրանի ներքին գործերի նախարարությունը:Տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին:
Ընտրություններն անցնում են Իրանի համար բարդ մթնոլորտում ԱՄՆ-ի տնտեսական ճնշման ներքո և փորձագետների կարծիքով, ով կղեկավարի խորհրդարանը կորոշեն Ռեֆորմիստները, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցներն ու ներկայում խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունը։
290 պատգամավորական մանդատի համար կպայքարեն ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունները հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից, որը դիտարկել է նորմերին համապատասխանող թեկնածուներին: Ընտրություններն ընթանում են 208 ընտրական տեղամասերում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ջամալ Արաֆը ավելի վաղ հայտարարել էր, որ 83 մլն իրանցիներից ձայնի իրավունք ունի մոտ 57 մլն 918 մարդ:
Ի սկզբանե ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է ավելի քան 15 հազար մարդ, նրանց մի մասը հանել են իրենց թեկնածությունները, մյուսները չեն հաստատել Սահմանադրության պահպանության խորհուրդը: Հավակնորդների սկզբնական թվերից կեսն էլ քիչ է մնացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







