Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացի 3 մլրդ 447 մլն դրամ։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի ազատ կամարտահայտության համար պետք է ծախսվեն գումարներ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ ժողովրդավարությունը միշտ ավելի մատչելի է, քան նախկինում Հայաստանում գործող համակարգը և ժողովրդավարական գործընթացների համար արվող ծախսերը ոչ թե ճոխություն են, այլ՝ անհրաժեշտություն։
«Նշված պաշտոնյաների որևէ բառի հետ որևէ չափով համաձայն չեմ»։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք արդարացվա՞ծ է հանրաքվեի անցկացման համար այդքան գումար հատկացնելը։
«Այդ գումարը կարող էր ուղղվել սոցիալական բազմաթիվ չլուծված խնդիրներին, այս անձնավորված, զուտ քաղաքական բնույթ կրող պայքարին նման ահռելի միջոցներ ներդնելն ինձ համար ուղղակի ցավալի է»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






