Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:26

Մոսկվան և Անկարան հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի շուրջ պայմանավորվածություններին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Թուրքիան հաստատել են Սիրիայի հարցով պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը։ Այս մասին ասվում է Մոսկվայում Սիրիայի հարցով ռուս-թուրքական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Համաձայն ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ շարունակվել է Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկումը՝ շեշտը դնելով Իդլիբի դեէսկալացիայի գոտում տիրող իրավիճակի վրա։

«Երկու կողմերն էլ արձանագրել են, որ հավատարիմ են առկա պայմանավորվածություններին, որոնք նախատեսում են լարվածության թուլացման, ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու դեպքում հումանիտար իրավիճակի թեթևացման միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Իդլիբում և Սիրիայի այլ շրջաններում երկարաժամկետ անվտանգության և կայունության հասնելը հնարավոր է միայն երկրի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը հավատարմության դեպքում։

«Բացի այդ, ընդգծվել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի առաջ մղման կարևորությունը, որն առաջնորդվում և իրականացվում է հենց սիրիացիների կողմից ՄԱԿ-ի աջակցությամբ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով»,- ասված Է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Մոսկվայում ավարտվել են Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակությունների երկօրյա բանակցությունները՝ Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի շուրջ։

ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքում բանակցություններն ընթացել են մամուլի համար փակ ռեժիմով՝ երկու երկրների դիվանագետների, պաշտպանության նախարարության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Թուրքական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը, ռուսականը ՝ սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը և փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+