Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է ևս 114-ով՝ հասնելով 2120-ի, վարակվածների թիվը հասել է 74 576-ի: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ վարակված անձանց հետ շփված 126 363 մարդ գտնվում է հսկողության տակ: 11864 մարդու վիճակը գնահատվում է ծանր։
16 155 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







