ՌԴ նախագահը «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է, որ Միխայիլ Միշուստինն ի սկզբանե իրեն չի առաջարկվել որպես վարչապետի թեկնածու:
«Ինձ 4 թեկնածու է առաջարկվել, սակայն Միշուստինը նրանց մեջ չի եղել։ Միշուստինի անունը ոչ ոք չի տվել։ Բացի ինձնից», — ասել է նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ դա հենց իր որոշումն էր՝ Միշուստինին դիտարկել որպես ՌԴ կառավարության նախագահի թեկնածու։ Նա ընդգծել է, որ նախարարների կաբինետի ապագա ղեկավարի ընտրության ժամանակ առաջնորդվել է Միխայիլ Միշուստինի «անձնական և գործնական հատկանիշներով»:
Նախագահը նշել է, որ հաշվի է առել Միշուստինի աշխատանքի արդյունքները Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնում.
«Հաշվի է առնվել ոչ թե այն, որ նա թվայնացում է անցկացրել իր գերատեսչությունում, այլ այն, որ նա այդ ոլորտում իրական մասնագետ է դարձել։ Նա հասկանում է, թե ինչ պետք է անել, գիտի, թե ինչպես դա անել, և անում է, հասնում է կոնկրետ արդյունքի»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







