Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը փետրվարի 20-ին եռակողմ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի և Լիբիայի իրադրությունը:
Ինչպես հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում, հատուկ ուշադրություն է դարձվել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերին, մասնավորապես՝ Իդլիբում սրված իրավիճակին: Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, նշել է ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությունը՝ պահպանելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները: Շեշտվել է նաև քաղաքացիական բնակչության համար բացասական հետևանքներ թույլ չտալու անհրաժեշտությունը։
Մակրոնն ու Մերկելը հայտնել են Իդլիբում լարվածության թուլացմանը նպաստելու պատրաստակամության մասին:
«Լիբիական կարգավորման խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ առաջնորդները հանդես են եկել հրադադարի լիակատար պահպանման և Լիբիայի վերաբերյալ Բեռլինյան համաժողովի որոշումների հունով քաղաքական երկխոսության վերսկսման օգտին», — հաղորդում է Կրեմլը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







