Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Չինաստանից տարհանված մարդկանց պատճառով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համեմատել է միջնադարի հետ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Ուկրաինայի Պոլտավայի շրջանում չինական Ուհանից տարհանված ուկրաինացիների ավտոբուսը ենթարկվել է հարձակման և մի քանի անգամ չի կարողացել վայրէջք կատարել։
Կորոնավիրուսի էպիկենտրոնից տարհանվող մարդկանց ի վերջո հաջողվել է հասնել Նովիե Սանժարի բնակավայրում գտնվող առողջարանի շենք, որտեղ նրանք պետք է անցնեն կարանտին: Սակայն տեղեկանալով, որ իրենց մոտ Չինաստանից տարհանվողներ են գալու, տեղի բնակիչները ևս փորձել են փակել փողոցը, թույլ չտալ ավտոբուսների մուտքը, ապա երբ միջամտել է ոստիկանությունը՝ նաև քարեր են նետել ավտոբուսների և ոստիկանների վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







