Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:26

Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի դեմ հինգ նոր դեղամիջոցների կլինիկական փորձարկումները

Չինաստանի իշխանությունները արագացրել են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր դեղամիջոցների կլինիկական փորձարկումները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի դեղամիջոցների վերահսկման պետական վարչության ղեկավարի տեղակալ Չեն Շիֆեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

Նրա խոսքով՝ տեղի գիտնականներն արդեն ավարտել են այդ դեղամիջոցների գիտական հետազոտությունն արդյունավետության տեսանկյունից: Նշվում է, որ ՉԺՀ-ի իշխանություններն արագացված ռեժիմով քննարկում են դրանց վաճառքի թույլտվության տրամադրման հնարավորությունը:

Դեղամիջոցների անվանման մասին տեղեկատվություն ներկայումս չի հաղորդվում։

Ավելի վաղ ՉԺՀ-ի գիտության և տեխնիկայի փոխնախարար Սյու Նանպինը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ընթացիկ տարվա ապրիլի վերջին:

Մինչդեռ չինացի գիտնականները նոր Էքսպրես-թեստ են մշակել կորոնավիրուսի հայտնաբերման համար (2019-nCoV): Արագ ախտորոշման համալիրը մշակվել է Նանկինի համալսարանի կողմից ՝ Jiansu Medomics Medical Technology ընկերության հետ համատեղ։

Նրա աշխատանքի սկզբունքը հիմնված է IgM ևIgG հակամարմինների հայտնաբերման վրա: Էքսպրես թեստը թույլ է տալիս կորոնավիրուսը հայտնաբերել 15 րոպեի ընթացքում:

Մի շարք հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ դեռևս փորձարկում են այս թեստը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+