Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:30

«Նախագահական համերգաշար». Ռուսական ռոմանսի երեկո նախագահական նստավայրում՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում փետրվարի 21-ի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին: Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Մեծ հաղթանակի 75-ամյակն, իսկապես, համամարդկային հոբելյան է: Այդ հաղթանակում մեծագույն ներդրում են ունեցել նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները. մեր ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ մասնակցել են Մեծ Հայրենականին: Նրանցից ավելի քան 300 հազարն իրենց գլուխն են դրել հաղթանակի զոհասեղանին:
Երեկոն կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանում գործող «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի համագործակցությամբ: Երեկոյին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի դեսպանները, մշակույթի գործիչներ, ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի և սահմանապահ զորքի զինծառայողներ:

Նշվել է, որ երեկոն յուրատեսակ երաժշտական նվիրում է նրանց, ովքեր ռազմի դաշտում, սերը սրտում և երգը շուրթին կռեցին հաղթանակն, ինչպես նաև նրանց, ովքեր գտնվելով, աշխատելով թիկունքում, շարունակում էին սիրել, հուսալ ու սպասել՝… չմոռանալով երգել: Այն խոնարհում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ և երախտագիտություն վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում հաղթանակի հիշողությունը, այլև իրենց կենսափորձով ու անցած ուղով պատմության կենդանի դաս են մեզ համար:
Երեկոն վարել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր արտիստուհի, «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսների միջազգային մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան: Երեկոյի ընթացքում ռուսական ռոմանսները հնչել են Ռուսաստանից ժամանած հայտնի արտիստներ Սերգեյ Աբաբկինի, Նատալյա Մանուլիկի, Դմիտրի Զուևի, Ալլա Պետրովայի կատարմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+