Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը այսօրվանից՝ փետրվարի 23-ից, սկսած ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Այս մասին ասված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի», — ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի ու Իրանի հետ սահմանը փակելու մասին պարզաբանումներ է տվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






