Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, արձանագրվել է մահվան ելքով 8 դեպք։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պարզվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք, այդ թվում՝ 7 մարդ Կումայում, 4-ը՝ Թեհրանում, 2-ը՝ Գիլյան նահանգում և այլն։ Վարակված 15 մարդկանցից 3-ը մահացել են։
Կորոնավիրուսի տարածման կապակցությամբ՝ երկրի մի շարք նահանգներում ուսումնական հաստատությունները փակվել են, չեղյալ են հայտարարվել մշակութային միջոցառումները, իսկ մի շարք մարզական մրցումներ կանցկացվեն առանց հանդիսականների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







