Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Փետրվարի 17-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







