Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:06

ՀԺՇ-ն երախտիքի խոսք է հղել Սիրիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ

Հայկական Ժողովրդային Շարժման Կենտրոնական Խորհուրդը (վերակազմյալ), Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման առիթով աշխարհի տարբեր երկրներում գործող իր բոլոր կառույցների անունից ողջույնի և երախտիքի խոսք է հղել Սիրիայի ժողովրդին և պատկան մարմիններին, հայտնում է ermenihaber-ը։

ՀԺՇ-ն նշում է, որ թուրքական կողմը Սիրիայի ինքնիշխանության և հողային ամբողջականության դեմ դավեր է նյութում և սիրիացիները փաստորեն 21-րդ դարի երկրորդ տասնամյակին, դժբախտաբար, վերապրում են Հայոց ցեղասպանության արհավիրքի և տառապանքների կրկնությունը:

«Հայոց ցեղասպանության տարիներին Սիրիայի ժողովուրդն աջակցել ու պատսպարել է հայ ազգի զավակներին՝ ապահովելով նրանց բոլոր անհրաժեշտ միջոցներով և հնարավորություններով, որպեսզի նրանք վերապրեն, գոյատևեն ու զարգանան»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ արաբական աշխարհի և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ, հետևողականորեն գործադրված թուրքական պետական սադրանքների բնույթն ու որակը փաստում են, որ եթե նրա դեմ չկազմվի համախմբող մի ճակատ, որ հանդես գա միասնական և գործնական կանխարգելիչ նախաձեռնություններով, այն անարգել պիտի շարունակի իր քանդիչ և ավերիչ գործունեությունը բոլոր ուղղություններով:

«Պատմական արդարության վերահաստատման, անկորչելի իրավունքների վերականգնման և հայրենի հողերի ազատագրման համար պայքարը պիտի շարունակվի անկոտրում, հանուն՝ տարածաշրջանում արդարության և ազգային իրավունքների գերակայության վրա հիմնված խաղաղության և համերաշխության հաստատման»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցենք, որ փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+