Այս տարվա հունվարից Հայաստան մուտք գործած նոր բյուջետային ավիաընկերությունը՝ Ryanair-ը, անդրադարձել էՀայաստանին և վարդագույն մայրաքաղաք Երևանին «Վարդագույն քաղաք Երևան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» հոդվածում։
«Հայաստանը, որը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում, յուրահատուկ լեզվով և ավանդույթներով զարմանալի երկիր է։ Անվտանգ, ժամանցային, համեստորեն գնահատված և աշխույժ գիշերային կյանքով, պատմական տեսարժան վայրերով, սրճարանի մոդայիկ մշակույթով և հինավուրց ավանդույթներով լի Երևանը լիովին իրացնում է իր ներուժը՝ որպես աշխարհի ժամանակակից քաղաքներից մեկը», — ասվում է ավիաընկերության կայքում հրապարակված հոդվածում։
Հոդվածում անդրադարձ է կատարվում հինավուրց մայրաքաղաք Երևանին, նրա ճարտարապետական կոթողներին, թանգարաններին ու Մատենադարանին, զբոսաշրջիկների համար նախընտրելի մշակութային ու պատմական այլ վայրերի։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվում մեր ազգային սննդին՝ հայկական լավաշին, դդմով ապուրին և, իհարկե, հայկական ավանդական տոլմային։
Հոդվածում նշվում է, որ միայն անցյալ տարի Հայաստան է այցելել մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







