Օնկո հիվանդները ռիսկային խմբում են նոր կորոնավիրուսով վարակվելու համար, կարծում են գիտնականները, որոնց հայտարարությունը հրապարակել է The Lancet Oncology գիտական ամսագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Համակարգային իմունադեպրեսիվ վիճակի պատճառով, որը պայմանավորված է չարորակ նորագոյացություններով և հակաքաղցկեղային թերապիայով, մասնավորապես, քիմիաթերապիայով և վիրաբուժությամբ, օնկոլոգիական հիվանդություններով հիվանդները ենթարկվում են նոր կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի», — ասված Է հետազոտության մեջ:
Այս եզրակացությունն արել են գիտնականները՝ վերլուծելով Չինաստանի 575 հիվանդանոցներում նոր կորոնավիրուսով վարակվելու շուրջ 2 հազար հաստատված դեպքերը: Գիտնականները կոչ են արել ուժեղացնել կորոնավիրուսով վարակված օնկոլոգիական հիվանդների հսկողությունն ու բուժումը, հատկապես տարիքով մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն ուղեկցող պաթոլոգիաներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







