Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը սպառնալիքներ է ստանում սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման պատճառով, ինչի կապակցությամբ թուրքական իշխանությունները ուժեղացրել են Անկարայում Ռուսաստանի դեսպանատան անվտանգության ապահովման միջոցառումները: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իրինա Կասիմովան։
«Այո, իրոք, իրավիճակը վերջին շրջանում սրվել է։ Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել», — ասել է նա։
Կասիմովայի խոսքով, մասնավորապես, սպառնալիքներ են հնչում «դեսպան, դուրս չգաս Անկարայի փողոցներ» բառերով:
«Մենք հասկանում ենք, որ մարդիկ, ովքեր դա գրում են, դժվար թե գնան սպանելու, դրանով արտահայտում են իրենց զայրույթը։ Բայց մենք, այնուամենայնիվ, ստիպված ենք հաշվի նստել դրա հետ»,-հավելել է մամուլի Կասիմովան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







