ԱՄՆ-ն փորձում է պառակտել Իրանի իշխանությունն ու ժողովուրդին։ Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել Է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Դուք տեսնում եք ամերիկացիների պրոպագանդան, թե ինչպես են նրանք ցանկանում տարանջատել Իսլամական կարգն ու ժողովրդին իրարից։ Նրանք մշտապես զբաղվում են դրանով», — նշել է նա, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Իրանը ոչ մի պայմանով չի բանակցի ԱՄՆ-ի հետ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ռազմական գծով խորհրդական Հոսեյն Դեհղանը:
«Ոչ մի դեպքում իրանական ազգը չի ենթարկվի նման նվաստացման, մեր ժողովուրդը բանակցություններ չի վարի նրանց հետ, ովքեր կարգադրել են սպանել պաշտոնական անձին, որը պաշտոնական այցով գտնվում էր այլ երկրում», — Դեհղանի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







