ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը , փ ետրվարի 15- ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում , հանդիպ ել է իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ — Հաքիմի հետ : Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատբության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ — Հաքիմը գոհունակությամբ ընդգծել են , որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ — իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով : Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշել է , որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ , որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը :
Զրուցակիցները կարևորել են բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով : Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական — քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում :
Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է , որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






