Բաղդադի «կանաչ գոտում» տեղակայված ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն ՝ վկայակոչելով իր թղթակցին, փոխանցում է rbc-ն։
Al Hadath-ի տվյալներով՝ արձակվել են «Կատյուշա» տեսակի չորս հրթիռներ։ Արկերն ընկել են նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմակայանում։ Գնդակոծության հետևանքով տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ հունվարին Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտին» բազմիցս հրթիռակոծվել է։ Ընդհանուր առմամբ՝ ամերիկյան դեսպանատան մոտ 5 հրթիռ է ընկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







