Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիկ Նարինյանը ծնվել է 1996 թվականին Մեծամորում։ Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Արցախ։ 2003-2013թթ. սովորել և ավարտել է տեղի դպրոցներից մեկը, այնուհետև ընդունվել Արցախի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2014թ.ուսումը կիսատ թողնելով՝ անցել է պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի N զորամասում՝ որպես կրտսեր սերժանտ։
Վլադիմիրի հայրը Արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցողներից մեկն է եղել, որդիներին դաստիարակել արժանապատվորեն պահել հայրենի սահմանները։
Վլադիմիրը 2016թ-ի ապրիլի 4-ին ևս դիրքերում էր։ Մինչ այս նա արդեն իր մաշկի վրա էր զգացել Ապրիլյան պատերազմի ողջ դառնությունը․ զոհվել էր նրա ամենամտերիմ ընկերը` Յուրի Փարամազյանը: Ցանկանում էր ինքն էլ ներկա լինել ընկերոջ վերջին հրաժեշտին, բայց չկարողացավ։
Վլադիմիրը 2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ ցուցաբերելով խիզախություն` ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը և զոհվել։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







