ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել Է Բորիս Ջոնսոնին Մեծ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում հաղթելու առթիվ և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին ԱՄՆնախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի։
Հիշեցենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ընտրվել է պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտնում և հուլիսի 24-ին կստանձնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը:
Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






