Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Կառավարությունը ԵԿՄ-ին գույք նվիրեց՝ ճամբար կազմակերպելու համար

Կառավարությունը ԵԿՄ-ին գույք նվիրեց՝ ճամբար կազմակերպելու համար

ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանը աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԿՄ-ին նվիրաբերել Հայաստանի ՊՆ հաշվեկշռում հաշվառված և Կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը:

Միաժամանակ, ԵԿՄ-ին անհատույց ժամանակավոր օգտագործման իրավունքով հանձնվել է ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված և Կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը: Սահմանվել է, որ գույքի անհատույց օգտագործման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման Կազմակերպության միջոցների հաշվին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ զինված ուժերի անձնակազմի կերակրման կազմակերպումն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված չափաքանակների շրջանակներում, որով նախատեսված չէ ԵԿՄ եռասերունդ ուսումնա-մարզական ճամբարի անձնակազմին ապահովել պարենային միջոցներով՝ պետական բյուջեի հաշվին:

Միաժամանակ, ԵԿՄ եռասերունդ ուսումնա-մարզական ճամբարի անձնակազմին սննդամթերքով, սպասքով, գույքով, տեխնիկական և տնտեսական միջոցներով ապահովման համար ՀՀ ՊՆ ծախսային ծրագրերով պլանավորում չի իրականացվել: ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ԵԿՄ վարչության անդամների, ինչպես նաև եռասերունդ ուսումնամարզական ճամբարներում ներգրավված անձնակազմի համար իրային ապահովման սահմանված չափաքանակներ նույնպես չկան:

Վերոգրյալով պայմանավորված՝ Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանը աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախագծով նախատեսվում է թույլատրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը նվիրաբերել այդ կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված նախագծի N 1 հավելվածում նշված գույքը, իսկ N 2 հավելվածում նշված գույքը՝ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ժամանակավոր օգտագործման՝ կնքելով համապատասխան պայմանագրեր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+