Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին` կարծիք ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանում սահմանադրական հետևանքների մասին:
Պատասխանը դեռ չի ստացվել:
Հիշեցնենք, որ այս կոնվենցիայի ընդունման դեմ Հայաստանում Կամք ՀԿ-ի կողմից ստորագրահավաք է սկսվել, որին միացել են հազարավոր մարդիկ, ինչպես նաև մեծ թվով ՀԿ-ներ: Մասնավորապես ստորագրահավաքին միացել են Իմ քայլի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ՎԵՏՕ շարժումը և այլոք:
Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը դեմ է նաև ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, ով վտանգներ է տեսնում դրա մեջ՝ կապված հայ ավանդական ընտանիքի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






