ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական անօդաչու RQ-4A Global Hawk սարքը ուրբաթ երեկոյան հետախուզում է իրականացրել Ռուսաստանի սևծովյան ափի մոտ:
Անօդաչուն թռել է Իտալիայի ավիաբազայից։ Մոսկվայի ժամանակով ժամը 14.45-ին Global Hawk-ը ավարտել է մոնիթորինգը Դոնբասի սահմանազատիչ գծում, հինգ ժամ անց այն նկատել են Սև ծովի վրա, Ռուսաստանի սահմանի մոտ, այն թռչում էր Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի ափի երկայնքով։
Վերջին շրջանում օտարերկրյա անօդաչու սարքերն ու հետախույզ ինքնաթիռներն ավելի հաճախ են սկսել հայտնվել Ռուսաստանի սահմանների մոտ։ Դրանք նկատվում են Սև ծովի վրա, Կալինինգրադի մարզի մոտ, ինչպես նաև Սիրիայում ռուսական կայաններից ոչ հեռու։
Չնայած պաշտպանության նախարարության կոչերին՝ Վաշինգտոնը հրաժարվում է դադարեցնել հետախուզական գործողությունները ռուսական սահմանների մոտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






