Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապված է երկու կողմերում իրականացվող ինժեներական աշխատանքների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀպաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Գաբրիել Բալայանի խոսքով վերջին օրերին լարվածություն է նկատվում հայաստանյան սահմաններում, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, սակայն հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել։ Գաբրիել Բալայան հրաժարվեց առավել մանրամասն տեղեկություն տրամադրել, քանի որ քրեական գործ է հարուցված:
Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված լարվածությունը, փոխնախարարը նշել է, որ որոշակի առումով պատճառը երկու կողմերում կատարվող ինժեներական աշխատանքներն են:
«Մենք հայտարարել ենք, որ հիմա երկու կողմերում էլ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, այսինքն՝ մենք մեր դիրքերն ենք ամրապնդում, հակառակորդն էլ իրենը: Մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ»,- ասել է Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը ծառայությունն իրականացնում է այնպես, որպեսզի հակառակորդը չկարողանա դիրքային առավելություն ձեռք բերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






