Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիա կմատակարարվի ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը։
Հիշեցնենք, որ C-400 համակարգերի առաջին խմբաքականի մատակարարումն սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել հուլիսի 25-ին։
Նշենք, որ Ռուսաստանը ու Թուրքիան C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կնքել են 2017 թ․։ Այս գործարքի պատճառով խիստ սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները. ԱՄՆ-ն արդեն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը F-35 նոր սերնդի կործանիչների ծրագրում։
Տեղեկացնենք, որ C-400-ները նախատեսված են ռազմական ինքնաթիռների, ռազմավարական և տակտիկական ինքնաթիռների, օպերատիվ–տակտիկական հրթիռային համակարգերի, միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների ոչնչացման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






