Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան շրջաններում, «անվտանգության գոտի» ստեղծելու թեման։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կկարողանա իր վերահսկողության տակ պահել «անվտանգության գոտի»-ն:
Կարևորելով «անվտանգության գոտու» ստեղծման անհրաժեշտությունը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ եթե այս հարցում ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան, ապա Թուրքիան ստիպված կլինի միայնակ ստեղծել «անվտանգության գոտի»-ին:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգության գոտի» ստեղծելու մասին 2013 թ. առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում:
Ըստ թուրքական կողմի՝ այս գոտու ստեղծման նպատակն այն է, ոև Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությանությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:
«Անվտանգության գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






