ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է , որ մինչև ԱՄՆ հաջորդ ընտրություններ Աֆղանստանում կրճատվեն զինված ուժերի քանակը , երկուշաբթի հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն :
Թրամփի Հարավային Ասիայի վերաբերյալ ռազմավարությունը , որը բացահայտվել է 2017 թվականի օգոստոսին , կոչ էր անում ԱՄՆ զինված ուժերի անսահմանափակ քանակությամբ տեղակայում ` նպատակ ունենալով ստիպել Թալիբաններին խաղաղության վերաբերյալ բանակցություններ սկսել Քաբուլի կառավարության հետ ` ավարտելու գրեթե 18 տարի տևած պատերազմը :
Այնուամենայնիվ , Պոմպեոյի մեկնաբանության մեջ ընդգծվում է մի փոփոխություն , որը , հավանաբար , տեղի է ունեցել անցյալ տարի Թալիբանի հետ ունեցած բանակցությունների արդյունքում :
« Դա Միացյալ Նահանգների նախագահի կողմից ինձ տրված հրահանգ է »,- ասել է Պոմպեոն , երբ նրան հարցրել են , արդյո ՞ ք ակնկալվում է , որ նախքան 2020 թվականի նոյեմբեր ամսին տեղի ունենալիք ընտրությունները Միացյալ Նահանգները կնվազեցնի զինված ուժերի քանակ ն Աֆղանստանում :
Պոմպեոյի մեկնաբանությունները համընկնում են այն ժամանակաշրջանի հետ , երբ Աֆղանստանում ևս նախապատրաստվում են սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին , իսկ Միացյալ Նահանգները պատրաստվում է ապստամբների հետ հաջորդ փուլի բանակցություններին :
Ուժերի դուրսբերման Թրամփի նպատակի բացահայտումը կարող է թուլացնել ԱՄՆ բանակցային դիրքը , եթե թ ալիբները կարծեն , որ Թրամփը ցանկանում է դուրս գալ անկախ ամեն ինչից :
Ուրբաթ օրը Պետդեպարտամենտը հայտնել է , որ հեռախոսազրույցի ընթացքում Պոմպեոն և Գանին համաձայնվել են « արագացնել ջանքերը » ավարտելու պատերազմը , և որ Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է զորքի « դրույթների հիման վրա » դուրս բերմանը :
Պոմպեոն աս ել է , որ լավատեսորեն է տրամադրված Թալիբանի հետ բանակցություններին, որպեսզի ավարտելի 18 տարի շարունակ տևող պատերազմը :
Վաշինգտոնը ցանկանում է այնպիսի համաձայնություն կնքել , որի դեպքում արտաքին ուժերի դուրս բերումից հետո Թալիբան խմբավորում ն իր հերթին անվտանգության երաշխիք կտրամադրի , մասնավորապես ` երկիրը չի վերածվի ահաբեկչական խմբավորումների անվտանգ ապաստարան :
Հիշեցնենք , որ Աֆղանստանում են գտնվում ավելի քան 20,000 ամերիկացի և ՆԱՏ Օ — ի կոալիցիայի այլ զորքեր աֆղանական զինված ուժերին վերապատրաստելու , աջակցելու և խորհրդատվություն տրամադրելու առաքելությամբ : Վերջիններս մեծապես կախված են ԱՄՆ օդային ուժերի աջակցությունից և հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






