Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնումը որևէ կերպ չի անդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ չունի։ Այդ են վկայում C-400-ների վերաբերյալ ՆԱՏՕ- գլխավոր քարտուղարի և փոխքարտուղարի հայտարարությունները։ C-400-ների հարցը խնդրահարույց չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Թուրքիան բազմաթիվ հարթակներում աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի գործունեությանը։ Այդ հարցը երբևիցե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների օրակարգում չի եղել», ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանից C-400 համակարգերի գնման պատճառով թուրք–ամերիկյան հարաբերությունները սրվել են։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է առաջին պատժամիջոցը կիրառել Թուրքիայի դեմ` Անկարային դուրս թողնելով ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






