Ադրբեջանը Թուրքիայից մասնագետներ է ներգրավելու կործանված ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին ռազմական ինքնաթիռն ուսումնամարզական թռիչքի ժամանակ անհետացել է ռադարների տեսադաշտից՝ ընկնելով Կասպից ծովը։ Որոնվում է օդաչուն։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ որոնողական աշխատանքներին լրացուցիչ ուժեր ներգրավելու համար դիմել են Թուրքիայի համապատասխան կառույցներին, և մոտակա ժամանակներում սպասվում է այդ կառույցների մասնագետների այցն Ադրբեջան։ Որոնումներին մասնակցում են բազմաթիվ նավեր, ավիացիա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






