Թուրքիայի կողմից C-400 համակարգերի գնումն ԱՄՆ-ի համար 2 խնդիր է առաջացնում: Առաջինը՝ C-400-ների և F-35-ի օգտագործումն Անկարայի կողմից թույլ կտա ռուսաստանցի մասնագետներին, ովքեր աշխատում են Թուրքիայում, ստանալ ամերիկյան F-35 կործանիչի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Երկրորդ՝ ռուս-թուրքական համաձայնագիրը ենթադրում է ՌԴ-ի ազդեցության մեծացում ՆԱՏՕ-ական երկիր Թուրքիայում։ Այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը:
C-400-ը թույլ կտա հակառակորդներով շրջապատված Թուրքիային ամրապնդել սեփական ՀՕՊ և հակահրթիռային համակարգերը:
Թուրքիայի և ՌԴ-ի միջև համաձայնագիրը՝ Էրդողանի ու Պուտինի անձնական հարաբերությունների ամրապնդման արդյունք է: Պուտինը չի ցանկանում տեսնել միաբևեռ աշխարհ, իսկ Էրդողանի կարծիքով, ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում խաթարում են Թուրքիայի կենսական շահերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






