Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ հանդես կգա ելույթով:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով օգոստոսի 5-ին Ստեփանակերտում սպասվում է շատ կարևոր իրադարձությու, տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը:
«Այդ օրերին Ստեփանակերտում հավաքվելու են սփյուռքի, Արցախի և Հայաստանի բազմաթիվ ներկայացուցիչներ: Կարծում եմ, շատ լավ առիթ կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսել մեր ազգային օրակարգի մասին, Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնության այս բացառիկ հնարավորության մասին և ազգային օրակարգի հարցերի լուծման ճանապարհային քարտեզի մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ելույթում կանդրադառնա արցախյան, հայաստանյան, ինչպես նաև սփյուռքի և համազգային օրակարգի հարցերի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






