Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային նախագիծը գտնվում է նախապատրաստման փուլում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեթ Ջահիթ Թուրհանը:
Մեհմեթ Ջահիթ Թուրհանի խոսքով երկաթուղու շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքները վկայում են, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի տրանսպորտային կապերն ընդլայնվում են։
«Այն նախագծերը, որոնք Թուրքիան իրականացրել է Ադրբեջանի հետ, ունեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Համատեղ իրականացվող նախագծերը բարձրացնում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- նշել է Մեհմեթ Ջահիթ Թուրհանը։
Նախարարը նշել է, որ վերջին ժամանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունն առավել ինտենսիվ բնույթ է կրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






