Ավանդույթի ուժով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ուղիղ եթերի ընթացքում հանդես եկավ մի քանի կարևոր հայտարարություններով:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ , վարչապետ Փաշինյանը օգոստոսի 5-ին` Համահայկական 7-րդ խաղերի բացման մեկնարկի նախաշեմին, ԱՀ մայարաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ ելույթը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև աշխարհասփյուռ հայության համար: Վարչապետ Փաշինյանի խոսքով, այն լինելու է ծրագրային և ընդարձակ:
Եվս մեկ անգամ անդրադառնալով Համահայկական 7-րդ խաղերին, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին ապահովել իրենց մասնակցությունը խաղերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






