Այսօր Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրեց նախորդ իշխանությունների կողմից կազմված գաղտնի փաստաթուղթ, որով հնարավոր է ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի ընդհանուր իրավիճակի մասին:
Ինչպես գրված է փաստաթղթում, Հայաստանը ինտստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է: Վարչապետ Փաշինյանը սա կապում է կոռուպցիայի հետ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետական ինստիտուտները պետք է զրոյից սկսեն իրենց աշխատանքը, որտեղ թափանցիկությունը առաջնային տեղում պետք է լինի:
Գաղտնի փաստաթղթում անդրադարձ կար նաև երկրի ժողովրդագրական բնութագրին: Ավելի կոնկրետ կանանց, ովքեր հայ հասարակության մեծամասնություն են կազմում: Նիկոլ Փաշինյանը խիստ կարևորեց հայ կանանց դերը հեղափոխությունը հաջողելու գործում և հավելեց, որ վերջիններս որոշիչ դեր պետք է ունենան Հայաստանի տնտեսական ցուցանիշները բարելավելու մեջ:
Փաստաթղթում ասված է, որ կանանց ներուժը օգտագործվում է ոչ ռացիոնալ և այս կարծիքը կիսեց նաև Նիկոլ Փաշինյանը: Կարծրատիպային մտածողության պայմաններում հաջողելու հնարավորությունը մինիմալի է հասնում, վստահ է վարչապետ Փաշինյանը:
Կանայք նույնպես պետք է ունենան հնարավորություն հիմնել սեփական ձեռնարկատիրություններ, զբաղվել առք ու վաճառքով, ստեղծել աշխատատեղեր` դրանով իսկ նպաստելով երկրի զարգացմանն ու շենացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






